Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կինոգործիչնե՛ր, երազս չգողանաք

Կինոգործիչնե՛ր, երազս չգողանաք
15.04.2024 | 06:58

Էսօր երազիս, Կուստուրիցան եկել, Հայաստանում ֆիլմ էր նկարում: Ֆիլմի սյուժեն փոխառնված էր Օրուելի հայտնի «Անասնաֆերմայից»: Սցենարի հեղինակն էլ հենց Ջորջն էր:
Ես Օրուելի խորհրդատուն էի` տեղական հարցերով, այսինքն՝ համասցենարիստը:
ՈՒրեմն, սյուժեն այն մասին էր, թե ինչպես էր ֆերմերը անասնաֆերմայից փախած անասուններին հավաքում, հետ բերում գոմ, մեղմ ասած՝ ֆերմա:
Գլխավոր գործող անձի, իմա՝ հայ ժողովրդի հավաքական կերպարի դերում Էմիր Կուստուրիցան էր. փայլուն խաղ, հանճարեղ կատարում: Ֆիլմի երաժիշտները Ռեինկարնացիայի տղերքն էին: Չպատմեմ մանրամասները, բայց երբ արթնացա, ֆեյսբուքը հիշեցրեց այս գրառումը:
Ֆինալը ցնցող էր. երբ բոլոր անասուններին հավաքել էին և խոզերից մեկը փախուստի մեջ էր, մի խոզ, գոմում ամբիոն էր բարձրացել ու հոխորտում էր, թե իրենք դեռ դուրս կգան այս ոչ անասնական պայմաններից և կապացուցեն ժողովրդին համաշխարհային հեղափոխության հաղթանակի անխուսափելիությունը:
Գժական ֆիլմ էր

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.
Կինոգործիչնե՛ր, երազս չգողանաք, կամ սցենարը ես պետք է գրեմ:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ